Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2025 թվականի N 446-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գտնվող 04-055-0032-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ  հողեր գործառնական նշանակության՝ 0,0131 հա հողամասի վրա 38,6 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի /ծնված՝ 12.09.1963թ., անձնագիր՝ BA2738267, տրված 25.04.2016թ., 202-ի    կողմից/    կողմից.
                                                             

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արտաշես Լերզինգայի Սիմոնյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Շ. Խաչատրյան փողոց  թիվ 6/1 տարածք հասցեում, 04-055-0032-0025 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0131 հա հողամասը և 38,6  քմ արտաքին մակերեսով շինությունները /հիմք/ օտարել, հողամասի համար՝  160100 /մեկ հարյուր վաթսուն հազար հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137հաշվեհամարին, իսկ շինության համար՝  475500 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150  հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում  որոշումը  համարել  ուժը         կորցրած:


2. Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական        գրանցման։

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի կողմից:


4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. ապրիլի 29
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ