 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2024 թվականի N 1007-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ
ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արթուր Գևորգյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արթուր Գևորգյանին տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 09
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ