Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 դեկտեմբերի 2024 թվականի N 1243-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արծրունի Սուրենի Խաչատրյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող 04-087-0044-0057 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի՝ 0,0712 հա հողամասի վրա 585,2 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Արծրունի Սուրենի Խաչատրյանի անձնագիր` AV0485774, տրված 19.10.2022թ., 057-ի կողմից /կողմից. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արծրունի Սուրենի Խաչատրյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0044-0057 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0712 հա հողամասը և 585,2 քմ արտաքին մակերեսով շինությունները /հիմք/ օտարել, հողամասի համար 869352/ ութ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի ֆոնդային եկամուտների 900325188135 հաշվեհամարին, իսկ շինության համար 1415014 / մեկ միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար տասնչորս  / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150  հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում  որոշումը  համարել  ուժըկորցրած:

2. Արծրունի Սուրենի Խաչատրյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները   պետական         գրանցման։

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի կողմից:


4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի 03
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ