Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2024 թվականի N 1161-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024CLLXNL, ծածկագիրը և հիմք ընդունելով Մարտուն Սերյոժայի Գրիգորյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ռ․Ավագյան փողոց 23 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացի Մարտուն Սերյոժայի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ռ․Ավագյան փողոց 23 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 2536251 / 04-006-0069-0001 կադաստրային ծածկագրով 0,1505 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 794,2 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 6,6 քմ մակերեսով բնակելի տուն,  կառուցված՝ 2020թ., 505,9 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2020թ/, 86,2 քմ մակերեսով ավտոտնակ, կառուցված՝ 2020թ/, 22,6 քմ մակերեսով պահեստ, կառուցված՝ 2020թ/, 168,7 քմ մակերեսով կիսակառույց շինություն, կառուցված՝ 2020թ/, 1,5 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2020թ/ և 2,7 քմ  մակերեսով       պարիսպ,     կառուցված՝ 2020թ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  960190 /ինը հարյուր վաթսուն հազար հարյուր իննսուն /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Մարտուն Սերյոժայի Գրիգորյանը /անձնագիր՝ AP0650203, տրված 02.02.2017թ, 057–ի կողմից / պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 960190 /ինը հարյուր վաթսուն հազար հարյուր իննսուն /  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը  համարել                     ուժըկորցրած:

4.
 Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Աղավնատուն գյուղի  04-006-0069-0001 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Աղավնատուն, Ռ․Ավագյան փողոց թիվ 23 բնակելի տուն:

5
.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի 12
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ