 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2025 թվականի N 521-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Սարգիս Խաչատրյանի կողմից 2025 թվականի մայիսի 12-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սարգիս Խաչատրյանին Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մաշտոց փողոց 36 հասցեում գտնվող հիմնական շինության տարածքում /կադաստրային ծածկագիր 04-087-0039-0025/ զբաղվելու բացօթյա առևտրով՝ 2025 թվականի II-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Սարգիս Խաչատրյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ
2025թ. մայիսի 19
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ