ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2024 թվականի N 1162-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 0,0534 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանը, Անահիտ Սարգսի Հովսեփյանը, Տիգրան Սարգսի Հովսեփյանը և Կարեն Սարգսի Հովսեփյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն /04-021-0065-0008 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2024 թվականի փետրվարին 8-ին սեղանամատյան 696 և Արմավիրի մարզի Արշալույս համայնքի հողային բարեփոխումների սեփակնաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի նոյեմբերի 12-ի N 22 որոշման / 0,1 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն /04-021-0065-0008 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանի /ծնված 03.11.1956թ/, Անահիտ Սարգսի Հովսեփյանի /ծնված 14.02.1978թ/, Տիգրան Սարգսի Հովսեփյանի /ծնված 11.02.1980թ/ և Կարեն Սարգսի Հովսեփյանի /ծնված 06.02.1984թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,1 հա և դրան կից 0,03 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 170,6 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ջրավազան՝ 4,3 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ավտոտնակ՝ 23,5 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ծածկած մուտք՝ 4,6 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., թոնրատուն՝ 12,2 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., անասնաշենք՝ 11,9 ք/մ մակերեսով կառուցված 1980թ. և անասնաշենք՝ 19,7 ք/մ մակերեսով կառուցված 1980 թ./։
2․Ընդհանուր սահմանազատված 0,1834 հա հողամասից 0,0534 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի միջոցով 652014 /վեց հարյուր հիսուներկու հազար տասնչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել Հայկուշ Վարդանի Հովսեփյանին, Անահիտ Սարգսի Հովսեփյանին, Տիգրան Սարգսի Հովսեփյանին և Կարեն Սարգսի Հովսեփյանին և նրանց հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման։
3.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արշալույս գյուղի բնակիչներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանի, Անահիտ Սարգսի Հովսեփյանի, Տիգրան Սարգսի Հովսեփյանի և Կարեն Սարգսի Հովսեփյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի04-021-0065-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արշալույս, Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. նոյեմբերի 12
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ