ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 205/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի 1-ին փակուղի 22 հասցեի բնակիչ՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, 04-077-0032-0036 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվող շինարարական աշխատանքների մասին, պարզեց, որ․
Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել է շինարարական աշխատանքներ, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմված արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ /այսուհետ անձնակազմ/ հրավիրել է վարչական վարույթի լսումների։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
· Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
· 2024 թվականի նոյեմբերի 18-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 205/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի 1-ին փակուղի 22 հասցեի բնակիչ՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, 04-077-0032-0036 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել է շինարարական աշխատանքներ ։
« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 18-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանը պատշաճ ծանուցվել է՝ /Հայփոստ ՓԲԸ, ստացականի կոդ LO125202642AM/ ծանուցումը 2024 թվականի նոյեմբերի 14-ին առաքանին ստացել է և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանիկողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:
Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և օրենքով սահմանված կարգով նշանակել վարչական տուգանք՝ 100000 /մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:
1․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության « ա » ենթակետի ,
« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.