 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2025 թվականի N 514-Ա
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ
ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արման Աբրահամյանի կողմից 2025 թվականի մայիսի 14-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արման Աբրահամյանին Խոյ համայնքի Արագած գյուղի Հաղթանակի պողոտա 64 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-014-0024-0007/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի II-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արման Աբրահամյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ
2025թ. մայիսի 16
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ