Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2025 թվականի N 444-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Ամիրյանի կողմից 2025 թվականի ապրիլի 28-ին ներկայացրած հայտը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թույլատրել  անհատ ձեռնարկատեր Գեղամ Ամիրյանին Խոյ համայնքի Շահումյան գյուղի  Լ.Նավասարդյան փ. 2/10  հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-077-0028-0037/ տեղադրելու արտաքին գովազդ՝  2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համար: 

2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Գեղամ Ամիրյանին տալ համապատասխան թույլտվություն: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. ապրիլի 29
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ