Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2025 թվականի N 956-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով         <<Տեղական     ինքնակառավարման         մասին>>       Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի բնակիչներ Ներսես Կառլենի Հակոբյանը և Գագիկ Կառլենի Հակոբյանը դիմել են  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ Շիրազի  փողոց թիվ 1/1 բնակելի տուն /04-038-0012-0005 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության վկայագիր 2009 թվականի մարտի տասներկուսին սեղանամատյան թիվ 914 / 0,25 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ Շիրազի  փողոց թիվ 1/1 բնակելի տուն /04-038-0012-0005 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Ներսես Կառլենի Հակոբյանի /ծնված 05.11.1963թ./ և Գագիկ Կառլենի Հակոբյանի /ծնված 01.03.1972թ./ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության  իրավունքը   օրինական 0,25 հա  հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  207,6 ք/մ մակերեսով կառուցված 1984թ.,բնակելի տուն՝ 
197,1 ք/մ մակերեսով կառուցված 1960թ.,
ավտոտնակ՝ 42,7 ք/մ մակերեսով կառուցված 1960թ., անասնաշենք ՝ 22,6 ք/մ մակերեսով կառուցված 1960թ․, ծածկ ՝ 16,5 ք/մ մակերեսով կառուցված 1960թ  և  լողավազան՝ 13,2 ք/մ մակերեսով կառուցված 1984թ./։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Ներսես Կառլենի Հակոբյանի և Գագիկ Կառլենի Հակոբյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման         վկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Դողս գյուղի  04-038-0012-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դողս,  Հ Շիրազի  փողոց  թիվ  1/1 բնակելի տուն:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ