Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2025 թվականի N 957-Ա

ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ, հիմք ընդունելով Արսեն Յուրիի Ռափյանի և Սիրանուշ Մերուժանի Զուրաբյանիդիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1Թույլատրել Արսեն Յուրիի Ռափյանին և Սիրանուշ Մերուժանի ԶուրաբյանինՀայաստանի Հանրապետության Արավիրի մարզի Խոյ համայնքի  Շահումյան գյուղի Լ․ Նավասարդյան փողոց թիվ 8 բնակելի տուն հասցեում գտնվող իրենց պատկանող 0,131562 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա տեղադրել՝  12,835 մ X 7,210 մ արտաքին չափերով, 3,7 մ բարձրությամբ  շարժական տաղավար։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ