Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2025 թվականի N 955-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացրած հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 4-րդ փողոց 9/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-051-0018-0006/ զբաղվելու հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեությամբ՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:

2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանին տալ համապատասխան թույլտվություն:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ