Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2025 թվականի N 951-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Ալինա Սահակյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացրած հայտը.

     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝                                                                                 

1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ալինա Սահակյանին Խոյ համայնքի Դաշտ  գյուղի Մաշտոց փողոց 30 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-037-0013-0006/  տեղադրելու արտաքին գովազդ՝  2025 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:  

2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Ալինա Սահակյանին տալ համապատասխան թույլտվություն:  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ