Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2025 թվականի N 626-Ա

ՌՈՒԲԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՆՎԱՐԴ ՄԱՐԿՈՍԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ (ՕԳՆԱԿԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի   Արշալույս  գյուղի 27  փողոց  5 տուն հասցեի  բնակիչ՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանի  2025 թվականի հունիսի   04-ի  թիվ 2443 դիմումը, Խոյ համայնքի  խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 13-ի թիվ  10 նիստի արձանագրությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս  գյուղի  բնակիչներ՝ Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի   /ծնված` 1960 թվականի հունիսի 15-ին, նույնականացման քարտ՝ 017886086,  տրված՝ 2025 թվականի ապիլի 25-ին, 029-ի կողմից/ և Նվարդ Մարկոսի Բաբախանյանի  /ծնված՝ 1963 թվականի մայիսի 05-ին, անձնագիր՝ AL0355164, տրված՝ 2023 թվականի հուլիսի 25-ին, 057-ի կողմից/  նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով իրենց որդուն՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանին  / ծնված՝ 1985 թվականի մայիսի  22-ին, անձնագիր՝ AR0583097, տրված՝ 2018 թվականի փետրվարի  08-ին, 057-ի կողմից/:

2․ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանին վերապահել ի շահ հոր՝ Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի և մոր՝ Նվարդ Մարկոսի Բաբախանյանի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝  ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։

3. Հսկողություն սահմանել Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի և Նվարդ Մարկոսի Բաբախանյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանի  գործունեության նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2025թ. հունիսի 18
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ