Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի N 16-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Խոյ համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են մասնակցել տեղական ինքնակառավարմանը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին, ոլորտային զարգացմանը:
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ԳՐԱՆՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿՍՏԱՆԱՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ