Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Անդրանիկ Սարգսի Ուստիյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-060-0025-0010 կադաստրային ծածկագրի հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝ 04-060-0025- ծածկագրի՝ 0,0473հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հովտամեջ գյուղ, Մ․Մաշտոցի փողոց թիվ 20 հասցեն, իսկ 04-060-0025- ծածակագրի 0,0472 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հովտամեջ գյուղ, Մ․Նալբանդյան փողոց թիվ 43 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։