Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի և Լյովա Վանիկի Հովակիմյանի միջև 2001 թվականի հունիասի 8-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը / սեղ. 1-2204/ և այն, որ Լյովա Վանիկի Հովակիմյանը դիմել է Խոյի համայնքապետարան իր կողմից վարձակալված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Նարեկացու փողոցի թիվ 6 բնակարանի բնակիչ Լյովա Վանիկի Հովակիմյանին ուղղակի վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքով, որը տվյալ պահին կազմում է 355500 (երեք հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, օտարել իր կողմից վարձակալված Խոյ համայնք գյուղ Այգեշատ /Էջմիածնի շրջ./ հասցեում գտնվող 0,3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը / կադաստրային ծածկագի 04-011-0106-0025 /: Որոշման ընդունման պահից Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի ֆոնդային եկամուտների 900325157130 հաշվեհամարին պետք է վճարի 355500 (երեք հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
2. Լյովա Վանիկի Հովակիմյանի հետ կնքել ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները ՝ պետական գրանցման:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: