Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղում գործող «ՌՈՒԲԻՆԱ-1» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Աբրահամ Աբրահամյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղում գործող «ՌՈՒԲԻՆԱ-1» ՍՊԸ-ին տալ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: