Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացիներ Անգին Ժորժիկի Խաչատրյանի, Արսեն Արտուշի Անտոնյանի, Լիաննա Արտուշի Անտոնյանի, Կամո Արտուշի Անտոնյանի և Շուշան Արտուշի Անտոնյանի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 20-րդ փողոց թիվ 6 հողամաս հասցեում /04-051-0036-0003 կադաստրային ծածկագիր / գտնվող Անգին Ժորժիկի Խաչատրյանին, Արսեն Արտուշի Անտոնյանին, Լիաննա Արտուշի Անտոնյանին, Կամո Արտուշի Անտոնյանին և Շուշան Արտուշի Անտոնյանին, / հիմք՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողավի 01.01․1991-1995 թվականների N1 որոշման և N 10 տնտեսական գիրք>> / / պատկանող 0,1 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0014 հա հողամասի նկատմամբ քաղաքացիներ Անգին Ժորժիկի Խաչատրյանի, Արսեն Արտուշի Անտոնյանի, Լիաննա Արտուշի Անտոնյանի, Կամո Արտուշի Անտոնյանի և Շուշան Արտուշի Անտոնյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։