Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.24 Խոյ համայնք հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը
Խոյ համայնք հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը: Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ մարզպետն այցելեց Աղավնատուն, Դողս և Հայթաղ բնակավայրեր` հետևելու սուբվենցիոն և պետական ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին: Փոխմարզպետն ու համայնքի ղեկավարը ծանոթացան պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս-Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 96,288.500/իննսունվեց միլիոն երկու հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 62,587.525 դրամ/65%/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 33,700.975 դրամ /35%/: Հաջորդիվ ... Մանրամասն
17.04.24 «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիր
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։ Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ... Մանրամասն
16.04.24 Մրցույթ «Այգեշատի մանկապարտեզ» ՀՈԱԿ- ի դաստիարակների թափուր պաշտոնի համար
Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Այգեշատի մանկապարտեզ» ՀՈԱԿ- ի դաստիարակների թափուր պաշտոնի համար։ Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Այգեշատի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հետևայլ մանկավարժական աշխատողների ընտրության համար։Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակի ( 1,2 դրույքաչափով )Միջին խմբի դաստիարակի ( 1,12 դրույքաչափով )Ավագ խմբի դաստիարակի (1,12 դրույքաչափ)Երաժշտության դաստիարակի(0.75 դրույքաչափով)Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ․թիվ 08-Ն հրամանի 12 րդ կետի պետք է ներկայացնել ՝դիմում( Ձև 1 )կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ )անձը հաստատող փաստաթուղթաշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային ... Մանրամասն
15.04.24 «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք Հովտամեջ բնակավայրում

Հարգելի քաղաքացիներ, սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 12։20-ին Խոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք։ Վարժանքի ընթացքում կմիանա ազդարարման էլ. շչակը։ Խնդրում ենք բնակչությանը խուճապի չմատնվել։

12.04.24 Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 4-րդ նիստ
Սույն թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 4-րդ նիստը, որը վարում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը: Քննարկվեց և հաստատվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը համաձայն հավելվածի, հաստատվեց Խոյ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ։ Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի 2024 թվականի առաջին եռամսյակի կատարման մասին հաշվետվությունը։
11.04.24 Սկսվել են Խոյ համայնքի Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Սկսվել են Խոյ համայնքի Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 96,288.500/իննսունվեց միլիոն երկու հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 62,587.525 դրամ/65%/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 33,700.975 դրամ /35%/: Շինարարական աշխատանքներն իրակացնող կազմակերպությունն է «Ադիբեկ» ՍՊ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Բագարանի Բարիք» ՍՊ ընկերությունը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
2024թ-ի ապրիլի 12-ի ավագանու թիվ 4 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner