Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 12-ի N ՄՈ/789-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այսուհետ՝ մասնակիցներ) քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար՝ Խոյ համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝ բոլոր մասնակիցների համար ապահովելով հավասար հնարավորություններ (հավասար մակերես)՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշմամբ սահմանված քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար առանձնացված անվճար տեղերի վերաբերյալ առաջացած հարցերի լուծման համար պատասխանատու նշանակել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի ղեկավար՝ Արմեն Սարգսյանին և Խոյ համայնքի ղեկավարի օգնական՝ Գասպար Հովհաննիսյանին։
3. Սույն որոշման օրինակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։