Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի բնակիչներ Ներսես Կառլենի Հակոբյանը և Գագիկ Կառլենի Հակոբյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ․ Շիրազի փողոց թիվ 1/1 բնակելի տուն /04-038-0012-0005 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության վկայագիր 2009 թվականի մարտի տասներկուսին սեղանամատյան թիվ 914 / 0,25 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ․ Շիրազի փողոց թիվ 1/1 բնակելի տուն /04-038-0012-0005 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Ներսես Կառլենի Հակոբյանի /ծնված 05.11.1963թ./ և Գագիկ Կառլենի Հակոբյանի /ծնված 01.03.1972թ./ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,25 հա հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 207,6 ք/մ մակերեսով կառուցված 1984թ.,բնակելի տուն՝
197,1 ք/մ մակերեսով կառուցված 1960թ., ավտոտնակ՝ 42,7 ք/մ մակերեսով կառուցված 1960թ., անասնաշենք ՝ 22,6 ք/մ մակերեսով կառուցված 1960թ․, ծածկ ՝ 16,5 ք/մ մակերեսով կառուցված 1960թ․ և լողավազան՝ 13,2 ք/մ մակերեսով կառուցված 1984թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Ներսես Կառլենի Հակոբյանի և Գագիկ Կառլենի Հակոբյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի 04-038-0012-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դողս, Հ․ Շիրազի փողոց թիվ 1/1 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: