Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Զոհրաբ Հակոբյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Զոհրաբ Հակոբյանին Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մաշտոց 32 փողոց 10 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-087-0039-0029/ տեղադրելու արտաքին գովազդ՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Զոհրաբ Հակոբյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: