Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացրած հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 4-րդ փողոց 9/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-051-0018-0006/ զբաղվելու հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեությամբ՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: