Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող «Գ. ՄԿՐՏՉՅԱՆ» ՍՊԸ-Ի գործադիր մարմնի ղեկավար Գառնիկ Մկրտչյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել «Գ. ՄԿՐՏՉՅԱՆ» ՍՊԸ-ին Խոյ համայնքի Արշալույս գյուղի 1 փողոց 79 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-021-0060-0004/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝«Գ. ՄԿՐՏՉՅԱՆ» ՍՊԸ-ին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: