Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՎ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԿԱՐՄՐԱՎՈՐԻ ՏՈՆԸ
Խոյ համայնքի Արշալույս և Աղավնատուն բնակավայրերում մեծ հանդիսավորությամբ նշվեցին Սուրբ Կարապետի և Սուրբ Կարմրավորի տոները։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին եկեղեցական ժամերգությամբ, որի ընթացքում հավատացյալները միացան համատեղ աղոթքին՝ խնդրելով սրբերի բարեխոսությունը։ Հոգևոր խորհրդով ու ավանդույթներով հագեցած օրը շարունակվեց սրբապատկերների օրհնությամբ և ժողովրդական հանդիսություններով։ Գեղեցիկ ավանդույթը ևս մեկ առիթ հանդիսացավ ընդգծելու հավատքի, միասնության և ազգային ինքնության կարևորությունը, ամրապնդելով սերունդների միջև հոգևոր կապը և համայնքային համախմբվածությունը։
25.04.25 ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՐՇԱԼՈՒՅՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԸ
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 19-րդ փողոցի կապիտալ վերանորոգման ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 86,529.780/ութսունվեց միլիոն հինգ հարյուրքսանիննը հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ՝ համայնքի 65% և կառավարության 35% համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրակացնող կազմակերպությունն է «Ադիբեկ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Նո-օնա» ՍՊԸ-ը:
24.04.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարգելի քաղաքացիներ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտի («Ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ սպորտային ենթակառուցվածքներով Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում» ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ ... Մանրամասն
23.04.25 ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

 

 

20.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԸ
Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ Խոյ համայնքում անցկացվեց տոնական արարողություն, որն ուղեկցվեց հոգևոր սուրբ պատարագով։ Համայնքի եկեղեցիներում հնչեցին աղոթքներ խաղաղության, սիրո և համերաշխության համար։ Այնուհետև համայնքի բնակիչները մասնակցեցին Զատկի ավանդական տոնական միջոցառումներին՝ զատկի կարմիր ձվերով խաղեր, հյուրասիրություններ, ազգային երգ ու պար։ Տոնն իր շուրջ համախմբեց մեծերին ու փոքրերին՝ վերածվելով հույսի, ուրախության և կյանքի հաղթանակի խորհրդավոր տոնի։
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
18.04.25 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ապրիլի 18-ը աշխարհում նշվում է որպես Հուշարձանների պահպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել մշակութային ժառանգության պահպանման կարևորության վրա։ Խոյ համայնքի տարբեր բնակավայրերում անցկացվեցին հուշարձանների մաքրման, բարեկարգման և հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ։ Այս քայլը ևս մեկ անգամ ընդգծում է մեր պարտավորությունը՝ պահպանել ու խնամքով վերաբերվել պատմամշակութային արժեքներին, որոնք մեր ինքնության ու պատմության անբաժանելի մասն են։ Համայնքի յուրաքանչյուր բնակչի մասնակցությունն այս նախաձեռնությանը վկայում է, որ հուշարձանները մեզ համար պարզապես քարե կառուցվածքներ չեն՝ դրանք մեր հիշողության կենդանի վկաներն են։ Շնորհակալություն բոլոր նրանց, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner